Իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր է թիմակիցներին հանձնարարել է ավելի ակտիվ զբաղվել Կաթողիկոսի տեղապահի հարցերով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նույն աղբյուրների վկայությամբ՝ վարչապետը թիմակիցներին ասել է, որ առաջիկայում պետք է մշակվի եկեղեցու նոր կանոնագիրք, եւ տեղապահի հարցը վերջնական լուծում ստանա։
Փաշինյանը շեշտել է, որ եկեղեցում, հոգեւորականության շրջանում անհրաժեշտ են իրական բարենորոգումներ, որպեսզի ապագայում չպարզվի, թե դեռ կան թեւեր, որոնք աջակցում են նախկին նախագահներին։
Նշենք, որ ըստ կառավարության մեր աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը հատկապես չի ներում Կաթողիկոսի հայտարարությունն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, երբ իշխանությունները նրան կալանավորեցին՝ մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակո
Փաշինյանը չի ներելու նաեւ, որ Կաթողիկոսը թույլ է տվել՝ Բագրատ սրբազանը քաղաքական ուժեր ձեւավորի ու առաջնորդի: Առաջիկայում ավելի ուժեղ ռեպրեսիաներ են լինելու եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ
Մենք տեղեկացանք նաեւ, որ Մայր Աթոռում էլ որոշել են, որ հոգեւորականներն ու եպիսկոպոսները մի տեւական ժամանակ որեւէ հայտարարությամբ հանդես չեն գա, մինչեւ կհասկանան իրենց անելիքները»։






Բաց մի թողեք
Խաղաղության պատրանքը պահպանում են, որ քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա լինի
Անհատ մարդիկ, իրենց անձը վտանգելով` շրջել են պատմության ընթացքը …
Ինչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում