12/12/2025

Ինչ նոր արտոնություն է տրվում Սամվել Ալքսանյանին

Կառավարության դեկտեմբերի 11-ի նիստում ընդունվել է որոշում, որով գերակա ոլորտում ներդրում իրականացնող «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, ազատվել է ներմուծվող հումքի մաքսատուրքերից։

Ընկերությունը նախատեսում է ներմուծել հումք, որը կօգտագործվի հագուստի արտադրության մեջ։ Արտադրական գործընթացը տեղի կունենա Երևանում։ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»-ը գործում է 2014 թվականից և շարունակում է ընդլայնել իր գործունեությունը։

Ներդրումային ծրագրի նպատակով նախատեսվում է մոտ 1,3 միլիարդ դրամի ներդրում՝ անհրաժեշտ հումքն ապահովելու համար։ Նախագծի շրջանակում մինչև 2026 թվականը ընկերությունը ծրագրում է բացել 50 նոր աշխատատեղ՝ մոտ 153 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ներկայացված ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 1,3 միլիարդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման չափը գնահատվում է շուրջ 109,6 միլիոն դրամ։