Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների դեմ դատական ֆարսը։ Այսօր «դատավարության» եզրափակիչ փուլի մի մասն էր։
Միայն տեքստում, որը ներկայացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, չկան նրանց ելույթները, այլ միայն փաստաբանների խոսքերն են, որոնք ձևականորեն խնդրել են արդարացում։
Այնուհետև ապօրինաբար պահվող հայ գերիներից մի քանիսը հանդես եկան վերջին խոսքով՝ Դավիթ Մանուկյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը և Վասիլի Բեգլարյանը հայտարարեցին, որ որևէ հանցագործություն չեն կատարել:
«Նիստը» ընդմիջվեց, այն կշարունակվի դեկտեմբերի 19-ին:

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիային չի կարելի թողնել ինքնուրույն որոշելու իր ապագան
Եվրոպական տեխնոլոգիական ընկերությունների գործադիր տնօրենները ցանկանում են ուղիղ կապ ԵՄ քաղաքականության մշակման համար
Ջենրիկ. «Բըրնհեմը կասկածելի պոլո շապիկով Քիր Սթարմերն է»