ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները՝ դրանք անվանելով «լավ պլանավորված և փայլուն գործողություն»։
Հունվարի 3-ին պայթյուններ են որոտացել Կարակասում և Լա Գուայրա ռազմածովային բազայում։ Հարվածներ են հասցվել նաև Վենեսուելայի նախկին նախագահի (Ուգո Չավեսի) դամբարանին։
Ըստ վերջին տեղեկությունների՝ ԱՄՆ-ի էլիտար Delta Force ստորաբաժանումն իրականացրել է հատուկ գործողություն, որի արդյունքում գերեվարվել են Նիկոլաս Մադուրոն և նրա կինը։
Նախագահը նշել է, որ գործողությանը մասնակցել են մեծ թվով զինվորականներ։ Հարցին՝ արդյոք նա ունեցել է Կոնգրեսի թույլտվությունը, Թրամփը խոստացել է պատասխանել հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ (Երևանի ժամանակով 20:00-ին):
Չնայած նախագահի խոստովանությանը, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչները նախապես հրաժարվել էին մեկնաբանել ԱՄՆ-ի մասնակցությունը։
ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացրել է լայնածավալ հարված Վենեսուելայի և նրա նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ։ Այս գործողությունն իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։ Այս մասին գել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մադուրոն իր կնոջ հետ միասին գերի է վերցվել և արտաքսվել երկրից»,- նշել է նա։






Բաց մի թողեք
Վենսի միջազգային այցերի վիճակագրությունը
Լիտվայի «B պլանը»՝ ավելի քիչ ամերիկյան զորքերով Եվրոպայի համար
Սթարմերի գլխավոր օգնական Մորգան ՄաքՍվինին հրաժարական է տվել Պիտեր Մանդելսոնի սկանդալի պատճառով