Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 43-ամյա Գոռ Հ.-ն Երևանի շենքերից մեկի բակում կայանում է Hummer մակնիշի ավտոմեքենան, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղից վերցնում է ատրճանակ և ինքնաձիգ ու սկսում անկանոն կրակոցներ արձակել դեպի օդ։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, քրեական ոստիկանները պարզել են Hummer-ի համարանիշերը, որը «70 GH 777» է, իսկ Գոռ Հ.-ն հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է դրսևորել՝ կրակոցներ արձակելով օդ։
Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել. «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Գոռ Հ.-ին, ինչպես նաև ավտոմեքենան ու հանցագործության գործիքներ ատրճանակն ու ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։






Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար