11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ

Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ։

Ըստ APA-ի, այս մասին այսօր հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պատվիրակության ընդունելության ժամանակ։

Նշելով ձեռք բերված համաձայնությունների պատմական նշանակությունը՝ Իլհամ Ալիևը հատկապես ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը այս հարցում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգը առաջ մղելու համար։

Նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ՝ Ալիևը այս համատեքստում ընդգծել է ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի մատակարարումը Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով։