Վենեսուելայի սիրելի ժողովրդի բարօրությունը պետք է գերակա լինի ցանկացած այլ նկատառումից, պետք է օգնի մեզ հաղթահարել բռնությունը, կանգնել արդարության և խաղաղության ուղու վրա, պաշտպանել երկրի ինքնիշխանությունը և երաշխավորել Սահմանադրությամբ ամրագրված օրենքի գերակայությունը:
Այս մասին հայտարարել է Հռոմի պապը։
Հիշեցնենք՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին ԱՄՆ-ի զինվորականները Թրամփի հրամանով հունվարի 3-ին գերեվարել են, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ TruthSocial սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Iwo Jima նավի վրա գերի վերցված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը։
Մինչ այդ էլ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից: Թրամփը նաև հայտարարել էր, որ ուղիղ եթերում հետևել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությանը։
Հիշեցնենք նաև՝ Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշել է, որ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը, պետք է դառնա երկրի նախագահի պաշտոնակատար։






Բաց մի թողեք
Վենսի միջազգային այցերի վիճակագրությունը
Լիտվայի «B պլանը»՝ ավելի քիչ ամերիկյան զորքերով Եվրոպայի համար
Սթարմերի գլխավոր օգնական Մորգան ՄաքՍվինին հրաժարական է տվել Պիտեր Մանդելսոնի սկանդալի պատճառով