Այսօր Աննա Հակոբյանն առաջին անգամ մասնակցում էր նիկոլի աղանդի պատարագին։
Պատարագի ժամանակ բոլորը ծնկի իջան, բացի Աննա Հակոբյանից և Վահագն Խաչատուրյանից։ Աննա Հակոբյանը նաև գլխաշոր չէր կրում, այլ կրում էր գլխարկ։ Մինչդեռ եկեղեցական կանոնների համաձայն տղամարդիկ եկեղեցի պետք է մտնեն գլխաբաց, կանայք՝ գլուխները գլխաշորով ծածկած։
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ իրենց օրակարգում է «եկեղեցին ազատագրելու» նախաձեռնությունը։

Ուշագրավ է, որ Աննա Հակոբյանը այսօր ներկա է պատարագին, մինչդեռ նախկինում նա կիրակնօրյա պատարագներին ամուսնուն չէր ուղեկցում։ Թերևս, ուշադրության է արժանի նաև այն, որ նա գլխաշորի փոխարեն կրում է գլխարկ, ինչը հակասում է Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթներին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին՝ ժամը 13:30-ին, բոլորին հրավիրել է ուխտերթի: Այն մեկնարկելու է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից և շարունակվելու է մինչև Սուրբ Կաթողիկե եկեղեցի:







Բաց մի թողեք
Գալյանը առաջադրվել է ՔՊ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար
Չիչոյանների ողջ գերդաստանով ծառայում են իշխանություններին, Ժորա Չիչոյանն առաջ կգնա. Լուսանկար
Բաքվում ավարտվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով «դատավարությունը»