11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Առաջին տիկինն արգելել է ինձ պարել բեմի վրա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ առաջին տիկինն արգելում է իրեն բեմի վրա պարել կամ սկետչեր անել։

«Նա ատում է, երբ ես պարում եմ։ Ես ասում եմ՝ բոլորն են ուզում իմ պարը։ «Սիրելիս, դա նախագահական ու նախագահավայել չէ»,- պատասխանում է նա, – ասել է Թրամփը՝ դիմելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական օրենսդիրներին։

Միջոցառումը տեղի է ունեցել Վաշինգտոնի Թրամփ-Քենեդի կենտրոնում։

Թրամփն արտաբերել է իր նախադասության վերջին մասը՝ սեղմված ատամներով մեջբերելով կնոջը, կարծես ձևացնելով Մելանիայի վրդովմունքը։

***

Միացյալ Նահանգները մտադիր է արագացնել զենքի արտադրության տեմպերը, այդ թվում՝ իր դաշնակիցների համար։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք կսկսենք դրանք շատ ավելի արագ արտադրել։ Մենք խիստ կլինենք ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների նկատմամբ:

Մենք ունենք աշխարհի լավագույն զենքերը։ Բայց դրանց մատակարարումը չափազանց երկար է տևում, այդ թվում՝ մեր դաշնակիցներին», -ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի հանրապետական խմբակցության առջև և մեկնաբանելով զենքի արտադրության տեմպը։