Ադրբեջանը շարունակում է զինվել։ Ադրբեջանը մեծացրել է իր անվտանգային բյուջեն (ընդհանուր ծախսերի 28.9 տոկոսը)։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր ձևով» շարժումը։
«Նրանք զգում են մեր երկրի ղեկավարի թուլությունը, որը կրճատել է պաշտպանական բյուջեն։
Սա երկար չի շարունակվելու։ Սամվել Կարապետյանն ուժեղ առաջնորդ է, որը գիտի` ինչպես առաջնորդել մեր ապագան հզոր անվտանգային թիմի հետ միասին:
Խաղաղություն կարող է ապահովել միայն ուժեղ առաջնորդը։ Եվ մենք դա կապահովենք»։
Մեր տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող եւ ընտրություններին հայտ ներկայացվող կուսակցությունն ունենալու է «Ուժեղ Հայաստան» անվանումը։






Բաց մի թողեք
Գալյանը առաջադրվել է ՔՊ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար
Չիչոյանների ողջ գերդաստանով ծառայում են իշխանություններին, Ժորա Չիչոյանն առաջ կգնա. Լուսանկար
Բաքվում ավարտվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով «դատավարությունը»