11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Իրանը պատրաստ է նոր պատերազմին․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին բարձրաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները և հայտնել դրանց պատրաստակամության մասին: Սակայն, նրա կարծիքով, դրանք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և շահերի սկզբունքների վրա։

Նրա խոսքերը Բեյրութում կայացած մամուլի ասուլիսից մեջբերում է Al Arabiya պարբերականը։

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է նաև պատերազմի: Նա Լիբանան կատարած այցի նպատակն է համարել երկկողմ կապերի ընդլայնումը և Իսրայելի կողմից տարածաշրջանի անվտանգության «մարտահրավերների և սպառնալիքների» քննարկումը: