11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Բաղրամյան պողոտայում բախվել է 4 մեքենա․ Լուսանկար

Հունվարի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08:15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա թիվ 75 շենքի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Գ.-ի վարած «Նիսսան» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Արման Բ.-ի վարած «Ջիպ» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Սամվել Պ.-ի վարած «Ֆորդ» մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Դավիթ Խ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։