ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Վաշինգտոնում տեղի ունեցած Միրզոյան-Ռուբիո հանդիպմանը՝ նշելով, որ այն Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ևս մեկ կարևոր քայլ է:
«Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։
Ժամը 10-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգա մեկնաբանություններով, ես և մեր մյուս գործընկերները ևս առիթներ կունենանք»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

Բաց մի թողեք
Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, որը կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ
Տասնյակ տարիներ Առողջապահական ծառայություններից զրկված քաղաքացիները բողոքում են, որ 1 ամիս ստիպված են սպասել