Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։
Ակցիայի մասնակիցները մտադիր են խնդրի վերաբերյալ նամակներ փոխանցել և միջազգային հանրության ու դիվանագիտական կառույցների ուշադրությունը հրավիրել հանքի շահագործման հնարավոր բնապահպանական հետևանքների վրա։
Ավելի վաղ, բնապահպաններն ու ակտիվիստները բողոքի ակցիա և քայլերթ էին անցկացրել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Մասնակիցները հանդես էին եկել «Պահպանեք մեր ջուրը» և «Ամուլսար, միայն սար» կոչերով։

Բաց մի թողեք
Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին. Իոաննիսյան
Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյան եւ նրա ունեցվածքը. Լուսանկար
Բաքուն «ատամ է ցույց տալիս» Թուրքիային․ կրքերը գերշիկացած են