Վաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին։
Գիշերը օդ կրակոցներ երկու կողմերից եղել են, բայց թիրախային կրակոցներ սահմանային դիրքերի միջև՝ ոչ, հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ նշելով, որ կարող են կայունություն բերել, օգնել թոթափել լարվածությունը տարածաշրջանում և սա է արդյունքը, որ կարող են երաշխավորել։
«2025 թվականի գարնանը կրակոցներ են եղել Գորիսից հյուսիս և Սոթքից արևելք ընկած հատվածում։ Մենք դիտարկել ենք, և այդ միջադեպերը դադարել են։
Միջադեպեր եղել են 2023 թվականի ամռանը՝ ծավալուն, Երասխում, Սոթքում, Ներքին Հանդում՝ 2024 թվականին։
Ես հպարտանում եմ, որ միջադեպերը դադարել են սահմանին։
Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, մեր կարիքն այլևս չի լինի, սակայն մենք շարունակելու ենք այցելել սահմանամերձ համայնքներ։ Կա փոխհամաձայնություն, որ շարունակենք մեր աշխատանքը, այցելություններ կատարենք սահմանամերձ համայնքներ»:

Բաց մի թողեք
ԱՄՆ-ի կողմից հնչող քննադատությունները ցույց են տալիս, որ ԵՄ օրենսդրությունն իրական ուժ ունի. Meta-ի մասին բացահայտումներ կատարած անձ
Պորտուգալիայում զանգվածային բողոքի ցույցեր են՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով
Աշխարհն «իրար է խառնվել»․ ցույցեր, ձերբակալվածներ, քաոս