Սնանկացել է Եվրոպայի եւ հատկապես՝ Գերմանիայի հնագույն պանդոկներից մեկը՝ Schaumburger Hof-ը, որը գտնվում է Բոննի Փլիթերսդորֆ շրջանում։ Պանդոկն անխափան գործել է ավելի քան 270 տարի։
Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Սնանկացման գործընթացը սկսվել է հունվարի սկզբին՝ Բոննի շրջանային դատարանի կողմից։
Սնանկացման պատճառ է եղել կորոնավիրուսային համավարակը, նվազագույն աշխատավարձների աճը եւ էներգակիրների թանկ գները։ Պանդոկը սկսել է գործել 1755 թվականին, երբ տեղի գինեգործներից մեկը որոշել է կառուցել մեծ ձիանոց ախոռ եւ պանդոկ՝ ուղղակի Հռենոսի ափին։
Գափարը հաջողությամբ է պսակվում։ Պանդոկն աստիճանաբար սկսում է ճանաչում ձեռք բերել։ Այստեղ այցելել են գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն, աշխարհագրության՝ որպես առանձին գիտական ճյուղի հիմնադիր Ալեքսանդր ֆոն Հումբոլդտը, պոետ Հենրիխ Հայնեն։ 1948 թվականին այստեղ է տեղի ունեցել այն ժամանակվա Արեւմտյան Գերմանիայի հիմնադիր խորհրդարանական խորհրդի նիստը։







Բաց մի թողեք
Վենսի միջազգային այցերի վիճակագրությունը
Լիտվայի «B պլանը»՝ ավելի քիչ ամերիկյան զորքերով Եվրոպայի համար
Սթարմերի գլխավոր օգնական Մորգան ՄաքՍվինին հրաժարական է տվել Պիտեր Մանդելսոնի սկանդալի պատճառով