Բանակ, որ ծնվեց ոչ թե շքերթների համար, այլ՝ գոյության սահմանագծին, Հայոց լեռներում, Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Արցախի հետ միասին, ցրտի, սովի, կորուստների մեջ, որի մի շատ փոքրիկ մասնիկներից մեկը եղել եմ նաև ես՝ ի դեմս Հատուկ գնդի Աշտարակի վաշտին կամավորագրվելու, խորհրդային երկտարյա բանակից անմիջապես հետո։
Այս օրը խոնարհվում ենք բոլոր նրանց առաջ, ովքեր կանգնեցին անանուն, բայց դարձան անջնջելի։ Ովքեր սովորեցին լռությամբ պաշտպանել, աչքերով պահել սահմանը, և կյանքի գնով գրել «Հայոց բանակ» բառերի իմաստը։
Շնորհավոր Հայկական բանակի օրը՝ մեր զինվորին, մեր սպային, և նրանց ընտանիքներին, որ ամեն օր կրում են նույն ծառայությունը՝ սպասման, ցավի ու հպարտության մեջ։
Թող բանակը լինի ոչ միայն զենք, այլ կամք ու արժանապատվություն, ոչ միայն սահման, այլ՝ ապագայի վստահություն։ Թող մեր հիշողությունը լինի ուժ, մեր միասնությունը՝ վահան, և մեր հավատը՝ այն բանակը, որ էլ երբեք չպարտվի։
Խոնարհում ու շնորհավորանք։ Փառք ապրողներին, հիշատակ՝ ընկածներին, և խաղաղություն՝ պաշտպանված հայրենիքին։
Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Փետրվարի 11-ի աստղագուշակ․ Կարող են օգտակար լինել վաղեմի ծանոթությունները
Եկեղեցին բոլորիս հոգևոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը ամենքի հավաքական պարտականությունն է
«Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. Լուսանկար