Անչափահասների սեռական շահագործման համար դատապարտված հանգուցյալ բանկիր Ջեֆֆրի Էպշտեյնի գործով գաղտնազերծված ֆայլերը բացահայտել են, որ ֆինանսիստն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծանոթացրել վերջինիս կնոջ՝ Մելանիայի հետ։
Փաստաթուղթը հրապարակվել էր ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից։
Ֆայլերը ներառում են Ջեֆֆրի Էպշտեյնի նախկին օգնականի վկայությունը, որի ինքնությունը չի բացահայտվել։ Նա այն տվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին 2019 թվականի հուլիսի 12-ին՝ Էպշտեյնի ձերբակալությունից մեկ շաբաթ անց։ Նա ասել է, որ մոդել է եղել, նախքան Էպստեյնի նրա համար աշխատելու առաջարկը ընդունելը։ Նրանց համագործակցությունը տևել է 2005-ից 2006 թվականները։
«Էպշտեյնն է Մելանյա Թրամփին ծանոթացրել Դոնալդ Թրամփի հետ», – նշել է նա իր վկայության մեջ։
Անցյալ տարի Առաջին տիկինը սպառնացել էր դատի տալ Թրամփի վաղեմի կենսագիր Մայքլ Վոլֆին՝ պահանջելով 1 միլիարդ դոլարի փոխհատուցում, այն բանից հետո, երբ նա «The Daily Beast» փոդքասթի մի դրվագում հայտարարել էր, որ Մելանյա Թրամփը «շատ է ներգրավված եղել» Էպշտեյնի սոցիալական շրջապատում։
2005 թվականին՝ հարսանիքից անմիջապես հետո, CNN-ի Լարի Քինգի հետ հարցազրույցում Մելանյա Թրամփը պատմել էր, որ իր ապագա ամուսնուն հանդիպել է գիշերային ակումբում 1998 թվականին, և որ նրանց միջև «քիմիա» է առաջացել այդ ժամանակ։







Բաց մի թողեք
Վենսի միջազգային այցերի վիճակագրությունը
Լիտվայի «B պլանը»՝ ավելի քիչ ամերիկյան զորքերով Եվրոպայի համար
Սթարմերի գլխավոր օգնական Մորգան ՄաքՍվինին հրաժարական է տվել Պիտեր Մանդելսոնի սկանդալի պատճառով