ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ սոցցանցերում ու որոշ լրատվականներում շրջանառվող տեսանյութով ներկայացվածը, թե իբր Երևանի քաղաքապետարանի շտապօգնության բրիգադի «Արմենիա» ՀԲԿ տեղափոխած 2 անձի բուժօգնություն չի տրամադրվել, չի համապատասխանում իրականությանը:
««Արմենիա» ՀԲԿ-ի բուժանձնակազմին լավ ծանոթ այս տղամարդիկ մեկ անգամ չէ, որ ալկոհոլային ինտոկսիկացիայից դուրս գալու համար այս բուժկենտրոնում բուժօգնություն են ստացել, երբևէ հաշվի չի առնվել ո՛չ նրանց ազգային պատկանելությունը, ո՛չ վճարունակ լինել-չլինելը:
Սակայն երեկ նույն այս տղամարդիկ բուժօգնության կարիք չեն ունեցել, հետևապես բժիշկների արձանագրմամբ Սուր թունավորումների և վերակենդանացման բաժանմունք կամ որևէ այլ բաժանմունք հոսպիտալացնելու ցուցում չի եղել:
«Արմենիա» ՀԲԿ-ի բժիշկները, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքի վարիչը, մոտեցել են շտապօգնության մեքենային ու տեղում զննելով տղամարդկանց՝ պարզել, որ նրանք ընդամենը ալկոհոլի ազդեցության տակ են եղել, ինտոկսիկացիոն վիճակ չի եղել:
Հայտնի տեսանյութի նկարահանումից րոպեներ անց տվյալ անձինք սթափվել են և իրենց ոտքով հեռացել:
Սիրելի՛ քաղաքացիներ և գործընկերներ, վստահեցնում ենք, որ ՀՀ-ում յուրաքանչյուր ոք, որն ունի բժշկական օգնության, շտապ և անհետաձգելի բուժօգնության կարիք, անպայման ստանում է այն»,- ասվում է գրառման մեջ:






Բաց մի թողեք
ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է թուրքական կայքի լուրը
Բուժհաստատությունները ՀԴՄ կտպեն, կտրոնի տրամադրումը բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս
Արտակարգ դեպք՝ Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս