11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել․ Դավիթ Առուշանյանի աշխատանքից գոհ ենք. ՏԿԵ նախարար

«Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել: Գոհ ենք Դավիթ Առուշանյանի աշխատանքից, պարոն Առուշանյանը շարունակելու է պաշտոնավարումն այնպես, ինչպես այս ընթացքում է իրականացրել»:

Այս մասին 2025-ի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե Շիրակի մարզպետն ազատվելու է պաշտոնից:

«Տարվա ընթացքում տարբեր լրատվականներ բազմաթիվ այդպիսի տեղեկատվություններ են շրջանառում, որոնց մի մասն իրական է, մի մասն իրական չէ:

Պարոն Առուշանյանի ազատման հետ կապված լուրը իրականությանը չի համապատասխանում: Այդ է պատճառը, որ լուրի հրապարակումից հետո էլ պարոն Առուշանյանն է մարզպետը: Նա շարունակելու է պաշտոնավարել մարզում․ մենք նրա աշխատանքից գոհ ենք:

Բնականաբար, աշխատանքային պրոցեսում թերություններ էլ կլինեն, շտկման հնարավորություն էլ կլինի, բայց նրա աշխատանքը գնահատում ենք բավարար և կարծում ենք՝ նա շարունակելու է աշխատանքը Շիրակի մարզում»: