11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Պետք է ոչ թե խանգարեր, այլ՝ աջակցեր դրա կայացմանը

Ո՛չ միջազգային հանրության աչքում հեղինակազրկվելը, ո՛չ հայ հանրության վստահությունը կորցնելը, ո՛չ պատմության մեջ որպես հայակործան իշխանություն մնալու հեռանկարը հետ չի պահում Փաշինյանին իր հակապետական ծրագրերից:

Հրապարակ թերթը գրել է․ Պարզ է, որ սեփական եկեղեցու դեմ պատերազմ հայտարարած ղեկավարին չեն կարող քաղաքակիրթ երկրներում նորմալ վերաբերվել, հայ ժողովուրդն էլ հավանություն չի տալիս եկեղեցին քանդելու, հոգեւորականներին բանտ ուղարկելու քայլերին, իսկ կյանքի գնով Եպիսկոպոսաց ժողովը տապալելու փորձերն ուղղակի մտագարության տպավորություն են թողնում:

Սակայն տասնյակ օրենքների ոտնահարումով քրեական վարույթներ են հարուցել Գերագույն հոգեւոր ժողովի անդամների մի մասի նկատմամբ` նրանց նկատմամբ, ովքեր պետք է մեկնեին Ավստրիա` ժողովին մասնակցելու, եւ փակել են նրանց ՍԷԿՏ-ը` ելքի իրավունքը երկրից:

Պարզ է, որ սա կոպիտ միջամտություն է անկախ կառույցի` Մայր Աթոռի գործառույթներին եւ արվում է ժողովը տապալելու նպատակով: Բայց եկեք հասկանանք, թե ինչու է այդ ժողովն այդքան անհանգստացնում մի մարդու, որը հայտարարել է, թե «Եկեղեցու բարենորոգման, մաքրման» գործընթացին է ուզում նպաստել, չի ուզում կաթողիկոս փոխել, այլ ուզում է, որ Հայ առաքելական եկեղեցին, գործող հոգեւորականները զղջման, սխալների ուղղման ճանապարհով ինքնամաքրվեն, եւ մեր սուրբ եկեղեցին դառնա անթերի:

Եթե իսկապես նման ցանկություն ունենար այս անձը, ապա այդ ինքնամաքրման ճանապարհը հենց Եպիսկոպոսաց ժողովն է: Նա պետք է ուրախ լիներ, որ ողջ աշխարհից եպիսկոպոսները, այդ թվում` իր կողմն անցած 10 տիրադավները, հավաքվում են մի դահլիճում, որ քննարկեն իրենց խնդիրները, լուծումներ գտնեն ու առողջացման ուղին բռնեն:

Պետք է ոչ թե խանգարեր, այլ՝ աջակցեր դրա կայացմանը: