11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Թրամփը բուռն վեճի մեջ է մտել CNN-ի լրագրողի հետ՝ Պուտինի «խեղկատակը յոլա չի գնում» ԶԼՄ-ների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բուռն վեճի մեջ է մտել CNN-ի լրագրողի հետ՝ հրապարակավ մեղադրելով նրան ոչ պրոֆեսիոնալիզմի և կողմնակալության մեջ։

Մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը լրագրողին անվանել է «ամենավատ լրագրողը»՝ CNN-ի վարկանիշի անկումը պայմանավորելով նման աշխատակիցների աշխատանքով։

Ամերիկացի առաջնորդն ասել է, որ լրագրողին ճանաչում է մոտ տասը տարի և երբեք չի տեսել նրան ժպտալիս։

«Դուք «ամենավատ լրագրողն» եք։ CNN-ը վարկանիշ չունի ձեզ նման մարդկանց պատճառով։

Ես ձեզ ճանաչում եմ 10 տարի, և կարծում եմ՝ երբեք չեմ տեսել ձեզ ժպտալիս։ Ինչո՞ւ չեք ժպտում։ Որովհետև դուք ճշմարտությունը չեք ասում։

Դուք շատ անազնիվ կազմակերպություն եք, և նրանք պետք է ամաչեն ձեզանից», – նշել է Թրամփը։