Փետրվարի 5-ին լրանում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի վերջնաժամկետը:
Այդ մասին անցյալ դեկտեմբերի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ:
Նա նաև ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է ևս մեկ տարի պահպանել պայմանագրով նախատեսված քանակային սահմանափակումները, եթե նույնը պարտավորվի անել նաև Միացյալ Նահանգները:
Փետրվարի 3-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կրեմլում հավատարմագրված լրագրողներին ասել է, որ Պուտինի վերոհիշյալ առաջարկությանը Վաշինգոտնից պատասխան դեռևս չի ստացվել:
Եթե պայմանագրի ժամկետը լրանալուց երկու օր առաջ այդ մասին նախագահի մամուլի քարտուղարին հարց է ուղղվում, իսկ նա «երկդիմի» պատասխան է հնչեցնում, ապա կարելի է, թերևս, ենթադրել, որ գոնե այս փուլում Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի առաջարկությանը չի արձագանքի:
Սպառազինությունների հավանական մրցավազքը Ռուսաստանի համար չափազանց ծանր է:
Ճեպազրույցի ընթացքում Պեսկովին հարցրել են նաև Հնդկաստանի հետ ԱՄՆ նախագահի «գործարի մասին: Պուտինի մամուլի քարտուղարն ասել է, որ Դելիից որևէ պաշտոնական հայտարարություն Մոսկվայում «չեն լսել»:
Նախօրեին Թրամփը սոցիալական անձնական հարթակում գրառում է կատարել վարչապետ Մոդիի հետ հեռախոսազրույցի մասին և հայտնել, որ ՀՆդկաստանը լհրաժարվում է ռուսական նավթից» և այն այսուհետև ձեռք կբերի ԱՄՆ-ից և Վենեսուելայից:
Հնարավոր է, ԱՄՆ նախագահը «գույները խտացրել է», բայց նա նաև ասել է, որ Հնդկաստանը լուրջ դեր է խաղում ուկրաինական պատերազմը դադարեցնելու գործընթացում:
Իսկ ամենաուշագրավն այն է, որ Թրամփն այդ մասին խոսել է Աբու-Դաբիում ուկրաինական կարգավորման բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկին ընդառաջ: Զուգահեռաբար Financial Times-ը, հղելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ը, Եվրամիության անդամ մի քանի երկրներ և Ուկրաինան համաձայնեցրել են հետկոնֆլիկտային Ուկրաինայի անվտանգության երաշխիքների «հայեցակարգը»:
Խոսքն, իհարկե, հրադադարի հաստատումից հետո իրավիճակի մասին է, բայց կարեւորը տվյալ դեպքում քաղաքական ուղերձն է: Իսկ այն, եթե լրատվամիջոցի տեղեկությունը գոնե մոտ է իրականությունը, կայանում է նրանում, որ Ռուսաստանի կողմից հավանական հրադադարի ենթադրյալ խախտման դեպքում, եթե յոթանասուներկու ժամվա ընթացքում չհաջողվի այն վերականգնել, և խախտումը վերաճի «լայնածավալ հարձակման, ապա կհետևի ԱՄՆ բանակի ներգրավվամբ արեւմտյան ուժերի ռազմական կոորդինացված պատասխան»:
Ուկրաինական կարգավորման հնարավորությունը կախված է Ռուսաստանի դիրքորոշումից: Ըստ աղբյուրների, տարածքների հարցով ԱՄՆ-ը ներկայացրել է «փոխզիջումային տարբերակ», ըստ որի Դոնբասում «ստեղծվում է ազատ տնտեսական գոտի»:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին այդ առաջարկությունը համարել է «անընդունելի», բայց մի բան է մամուլի համար հայտարարությունը, այլ՝ իրական քաղաքականությունը: Հավանական է, որ Ուկրաինան բանակցությունների սեղանի շուրջ այդ տարբերակն ընդունի՝ ակնկալելով, որ Պուտինը, միևնույն է, մերժելու է:
Ինտրիգն այն է, թե ի՞նչ կհետևի, եթե Պուտինը շարունակի պնդել ամբողջական Դոնբասի և Խերսոնի ու Զապորոժիեի ռուսաստանապատկանությունը՝ ինչպես որ ամրագրված է ՌԴ սահմանադրությամբ:
Չէ՞ որ դա ավելին է, ինչ հավանական հրադադարի ենթադրյալ խախտումը կլինի: Պուտինի «միջուկային սանձահարումը» կիրառական ավելի կոնկրետ դրսևորում կունենա՞:






Բաց մի թողեք
Երկաթուղային ցանցը ռուսական է, ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, չեն կարող առանց Ռուսաստանի. Գալուզինը՝ TRIPP-ի մասին
ՌԴ համար ամբողջ հետխորհրդային տարածքը «եվրասիական անվտանգության ճարտարապետության օբյե՞կտ» է
ԱՄՆ-ը փորձում է Իսրայելին համոզել, որ Իրանում «կրոնապետությունը խաղաղ ճանապարհով կփլուզվի»