11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Վերջին 5 տարվա կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է շրջանառվող խոսակցություններին, ըստ որոնց՝ իր և գլխավոր դատախազի հարաբերությունները լարված են, և նրանցից մեկը կարող է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։

Լրագրողի հարցը, նախարարի խոսքով, իր համար տարակուսանք է առաջացրել։ Նա ընդգծել է, որ որևէ լարվածություն երբևէ չի եղել և չկա։

Թրոշ պաշտոններ, նրա պնդմամբ,ենթադրում են հստակ սահմանափակումներ, այդ թվում՝ ապաքաղաքական լինելու պահանջը։ Նրա խոսքով՝ նման սկզբունքը գործում է մի շարք պաշտոնների դեպքում, և դա պետք է հաշվի առնել։

«Ծնունդի գրանցումը, հայրության ճանաչումը, ամուսնություն/ամուսնալուծությունը, մահվան գրանցումը արդեն հասանելի են առցանց եղանակով»: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Վերջինս հավելեց՝ այդ համատեքստում թվայնացվել են նաև միլիոնավոր քաղաքացիական ակտեր՝ արխիվներն ավելի արդյունավետ պահպանելու և տրամադրելու նպատակով։

«Հիմա շատ քաղաքացիներ կարող են իրենց երեխայի ծնունդը գրանցել կամ հայրությունը ճանաչել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առանց ֆիզիկապես գնալու վարչական ծառայություն, ինչը հեշտացնում է ծառայությունների մատուցումը և արագացնում գործընթացը»,- նշեց նախարարը:

Ըստ նրա՝ արդեն կան ամուսնության 173, ամուսնալուծության 66, հայրության ճանաչման 3 և անվանափոխության առցանց գրանցման 2 դեպքեր. «Այսօր ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը՝ կալանավորված, 1463-ը՝ դատապարտյալ, այսինքն՝ վերջին 5 տարիների կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորված անձանց թիվը: Սա բավական դրական ցուցանիշ է, նշանակում է, որ կալանքների թիվը նվազում է, և փոխարենը ավելանում է դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ»:

Այս մասին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ սա վկայում է պրոցեսների արագացման մասին: Նախարարը ներկայացրել է նաև ՔԿՀ-ներում հոսունության վերաբերյալ ցուցանիշը. «Նախորդ տարի ՔԿՀ մուտք է գործել 2557 անձ և ՔԿՀ-ից դուրս է եկել 2396 անձ, այսինքն՝ ամեն տարի մենք ունենք նույն թվով անձանց մուտք ու ելք: Իհարկե, դրանց մեջ կան մարդիկ, որոնք տևական ժամանակ է, ինչ պատիժ կամ կալանք են կրում, բայց հոսունությունը բավականին մեծ է»։

Նա նշել է, որ այս թվերը վկայում են կատարված մեծ աշխատանքի մասին: 2025-ին շարունակել են բարելավել նաև անազատության մեջ պահվող անձանց պատժի կրման կենսապայմանները: Վերանորոգման, շինարարական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել բոլոր քրեակատարողական հիմնարկներում, և այդ աշխատանքները, ըստ նախարարի, շարունակվելու են նաև հաջորդիվ:

«2025-ին մեզ վերջապես հաջողվեց փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, այսինքն՝ մեր երկրում այլևս այդ հիմնարկը չի գործում, փոխարենը «Արմավիր» քրեակատարողական կենտրոնում գործում է նոր բժշկական սարքավորումներով հագեցված ստացիոնար ստորաբաժանում»,- նշել է նախարարը և հավելել, որ փոխվել են նաև անազատության մեջ գտնվող անձանց պատժի կրման պայմանները, բարելավումն արձանագրվել է անվտանգության գոտիների փոփոխության արդյունքում: