11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Արմեն Համբարձումյանը մտել է Fearless Photographers միջազգային կազմակերպության թոփ հարյուրյակ. Լուսանկար

2016 թվականից Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող հայ լուսանկարիչ Արմեն Համբարձումյանը մտել է Fearless Photographers միջազգային կազմակերպության թոփ հարյուրյակ։

Նշենք, որ կազմակերպությունը միավորում է աշխարհի լավագույն հարսանեկան լուսանկարիչներին, որոնց աշխատանքները աչքի են ընկնում իրենց եզակիությամբ, էմոցիոնալությամբ եւ բնականությամբ։

Հիշեցնենք, որ Համբարձումյանը 2025 թվականին դարձել էր հեղինակավոր International Wedding Photographer of the Year (IWPOTY) մրցույթի հաղթող՝ զբաղեցնելով առաջին տեղը «Black & White» անվանակարգում։

Իսկ այս տարվա հունվարին նա արժանացել է նաև ISPWP՝ Միջազգային պրոֆեսիոնալ հարսանեկան լուսանկարիչների ընկերության մրցանակին։

Հայ լուսանկարիչը հայտնվել է Fearless Photographers-ի թոփ 100-յակում