Երևան քաղաքում՝
Փետրվարի 4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 4-ին, 7-ին, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 5-6-ին, 8-ի ցերեկը սպավում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-8-ին նույնքան կբարձրանա։







Բաց մի թողեք
Փետրվարի 11-ի աստղագուշակ․ Կարող են օգտակար լինել վաղեմի ծանոթությունները
Եկեղեցին բոլորիս հոգևոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը ամենքի հավաքական պարտականությունն է
«Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. Լուսանկար