Բաքվի դատարանում հրապարակվում են Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավճիռները։ Նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Գերեվարված քաղաքացիական անձինք՝ Դավիթ Ալավերդյանը և Վասիլի Բեգլարյանը (նկարում՝ կենտրոնում) դատապարտվել են 16 և 15 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Ղարաբաղի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
20 տարվա ազատազրկման են դատապարտվել Ղարաբաղի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը:

Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, ինչպես ավելի վաղ պահանջել են մեղադրող դատախազները:
Այս ժամկետը պայմանավորված է Ղուկասյանի տարիքով․ մեղադրող կողմը ցմահ ազատազրկումներ է պահանջել միայն 65 տարեկանից ցածր անձանց համար:

Ղարաբաղի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, ինչպես ավելի վաղ պահանջել են մեղադրող դատախազները:

Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, ինչպես ավելի վաղ պահանջել են մեղադրող դատախազները:
Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը:

Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, ինչպես պահանջել են մեղադրող դատախազները: 
Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, ինչպես պահանջել են մեղադրող դատախազները:

Դատական նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանն առնչվող գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի՝ կազմելու համար դատավճիռները:
Հիշեցնենք՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանն առնչվող գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի՝ կազմելու համար դատավճիռները:
2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:
Նրանք, ինչպես հայտնի է, մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, դրա բռնի պահպանման և Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ բազմաթիվ այլ հանցագործությունների համար:
Նրանցից ոչ մեկն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:
Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ադրբեջանական «դատավճիռները» գարշելի խայտառակություն են, բայց ընդհանրապես անակնկալ չեն:
Ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմից ուրիշ բան էլ սպասելի չէր Արցախի ժողովրդի ցեղասպանության, հայատյացության քաղաքականության, խոշտանգումների, շինծու դատավարությունների ու բազմաթիվ այլ հանցագործությունների պայմաններում:
Շինծու և փակ «դատավարություններից» հետո՝ այժմ հարցը մեկն է՝ ինչպես մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք: Եվ այդտեղ գլխավոր անելիքը ՀՀ իշխանություններինն է, իսկ գլխավոր հնարավորությունը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա այցը,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը։






Բաց մի թողեք
Վենսը սոցիալական ցանցերից ջնջել է իր այն հրապարակումը, որտեղ պատմում էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին
Ադրբեջանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ … Ալիևն էլի պարծեցել է
Հունգարիայի ընտրարշավը մտնում է թեժ փուլ՝ Ուկրաինայի, ԵՄ-ի և Թրամփի ուշադրության կենտրոնում