11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Որոշում՝ Հենրիխ Մխիթարյանի ապագայի հետ կապված

Միլանի «Ինտերը» քննարկում է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ համագործակցությունը շարունակելու հնարավորությունը՝ նրան առաջարկելով նոր պայմանագիր։

Հայ ֆուտբոլիստի ներկայիս համաձայնագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսին։ Թեև այս պահին կողմերի միջև պաշտոնական բանակցություններ չեն ընթանում, ակումբի ղեկավարությունը վերանայել է իր մոտեցումը և այլևս չի դիտարկում փորձառու կիսապաշտպանի հետ բաժանվելու տարբերակը։

Մխիթարյանը այն հինգ հիմնական ֆուտբոլիստներից մեկն է, որոնց պայմանագրերը լրանում են մրցաշրջանի ավարտին։ Նույն խմբում են նաև Ստեֆան դե Վրեյը, Ֆրանչեսկո Աչերբին, Մատեո Դարմիանը և Յան Զոմերը։ Սակայն, ի տարբերություն նշված խաղացողների, որոնց հետ համագործակցության երկարաձգումը հարցականի տակ է, Մխիթարյանի դեպքում իրավիճակը այլ է։

Թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն շարունակում է լիովին վստահել Հայաստանի հավաքականի նախկին ավագին։ Չնայած  տարիքին՝ Մխիթարյանը շարունակում է մնալ «ներաձուրիի» խաղային կառուցվածքի կարևոր մասնիկներից մեկը։