ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը փետրվարի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ակնարկը, ըստ որի՝ ինքը կարող է ներգրավված լինել կոռուպցիոն գործարքների մեջ։
Սարգսյանը նշել է, որ չի ցանկանում ստեղծել հեռակա բանավեճի տպավորություն՝ փորձելով մեկնաբանել վարչապետի մտքերը, սակայն անհրաժեշտ է համարել արձագանքել շրջանառվող խոսակցություններին։
Պատգամավորը վստահեցրել է, որ երբևէ որևէ քրեական գործով չի անցել և ներկայումս էլ որևէ գործով չի ներգրավված։ Նա ընդգծել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում քննարկումների ժամանակ, առնվազն իր ներկայությամբ, որևէ մեկը իրեն չի մեղադրել կոռուպցիոն սխեմաների կամ գործարքների մեջ։
Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ մամուլից է տեղեկացել, թե կուսակցության որոշ անդամներ իր բացակայությամբ իրեն նման մեղադրանքներ են վերագրել՝ ընդգծելով, որ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա հանդիսանում է կուսակցության կանոնադրության կոպիտ խախտում։
Հարցին՝ հնարավո՞ր է կալանավորեն իրեն և Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ցույց տա, որ ինքը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է մղում, ՔՊ-ական Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ որևէ բան ոչ հաստատում է, ոչ բացառում:






Բաց մի թողեք
Գալյանը առաջադրվել է ՔՊ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար
Չիչոյանների ողջ գերդաստանով ծառայում են իշխանություններին, Ժորա Չիչոյանն առաջ կգնա. Լուսանկար
Բաքվում ավարտվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով «դատավարությունը»