Ամերիկայի Միացյալ Նահանգները խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով։ Հայտարարության մեջ նշվել է, որ բողոքի ցույցերը կարող են բռնի բնույթ կրել ու հանգեցնել ձերբակալությունների և վիրավորների։
Ըստ դեսպանության՝ երկրում ուժեղացվում են անվտանգության միջոցառումները, փակվում են ճանապարհները, խափանվում են տրանսպորտային և ինտերնետային ծառայությունները։ Հնարավոր են նաև չվերթների չեղարկումներ և ուշացումներ առանց նախնական ծանուցման։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի հետագա խափանումներ, պատրաստ լինեն օգտագործել այլընտրանքային հաղորդակցության միջոցներ և դիտարկեն Իրանից Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով լքելու հնարավորությունը, եթե դա անվտանգ է», – ասվում է հայտարարության մեջ։






Բաց մի թողեք
Վենսի միջազգային այցերի վիճակագրությունը
Լիտվայի «B պլանը»՝ ավելի քիչ ամերիկյան զորքերով Եվրոպայի համար
Սթարմերի գլխավոր օգնական Մորգան ՄաքՍվինին հրաժարական է տվել Պիտեր Մանդելսոնի սկանդալի պատճառով