11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

ՔՊ-ում Ռուստամ Բաքոյանի մասով որոշում կա

2015 թ․ Սահմանադրությամբ, ԱԺ-ում պարտադիր է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայությունը:

«Հրապարակ» թերթը գրում է․ Ընտրական օրենսգրքում սահմանել են, որ «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչները»:

Ընտրական ցուցակը, ըստ օրենքի, բաղկացած է 2 մասից, առաջինը մեծ ցուցակն է, որտեղ կարող է ընդգրկվել մինչեւ 300 թեկնածու, երկրորդը` ազգային փոքրամասնություններինը: Նույն կետն ասում է․ «յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից… երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 ներկայացուցիչ, եւ ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ»:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն այս անգամ էլ որոշել է եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին տանել ԱԺ։ Բաքոյանը ներկայում Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականություններն է կատարում եւ տարբեր աղմկահարույց թեմաներում ՔՊ-ականից առավել «կաթոլիկ է», եւ բնական է, որ այդ ծառայությունները գնահատվում են: