Այսօր հայ ընթերցողին է ներկայացվել հայկական ֆուտբոլի լեգենդ, ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը՝ «Իմ կյանքը` միշտ կենտրոնում» վերնագրով։
Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ գրված գրքի բնօրինակը իտալերեն է: Գիրքն ունի 25 գլուխ: Այն պատմություն է որդիական կարոտի և հոր` Համլետ Մխիթարյանի մասին:
Գրքի շնորհանդեսի ժամանակ Մխիթարյանը հանդես է եկել ուղերձով. «Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է, բայց այն գրել եմ ոչ միայն իմ մասին, այլ նրանց մասին, ովքեր երազում են, պայքարում են, ովքեր երբեմն ընկնում են, բայց չեն հանձնվում: Այն իմ մանկության, ընտանիքի, դժվար որոշումների ու ցավոտ պահերի մասին է»,- ասել է Մխիթարյանը:







Բաց մի թողեք
Փետրվարի 11-ի աստղագուշակ․ Կարող են օգտակար լինել վաղեմի ծանոթությունները
Եկեղեցին բոլորիս հոգևոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը ամենքի հավաքական պարտականությունն է
«Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. Լուսանկար