11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ. Լուսանկար

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23:30-ի սահմաններում Հասրաթյան-Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Էդգար Ա.-ի վարած «Range Rover» մակնիշի և 48-ամյա Արթուր Պ.-ի վարած «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և ավագ քննիչ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի համար տեղադրված պաշտպանիչ երկաթե պարիսպը, ապա բախվել ծառին։

Blog Image