11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ջերմ հրաժեշտ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին և տիկին Ուշա Վենսին. Լուսանկարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և տիկնոջը՝ Ուշա Վենսին։

_12A3252.JPG (707 KB)

Վարչապետը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․«Ջերմ հրաժեշտ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին և տիկին Ուշա Վենսին»։

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։

_12A3330.JPG (888 KB)_12A3146.JPG (490 KB)

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցին հաջորդել են քննարկումները ընդլայնված կազմերով։

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փաստաթղթի ստորագրման արարողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։