Նախ՝ դադարեցնել պատերազմը, պատերազմը վատ է բիզնեսի համար, փնտրեք խաղաղություն, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Երկրորդ՝ մի՛ ուղարկեք ձեր փողը ուրիշին, եթե այն ձեզ անհրաժեշտ է ձեր մրցունակության համար։ Այնպես որ, մի՛ ուղարկեք փողը Ուկրաինա։ Երրորդ՝ հնարավորինս նվազեցրեք և կրճատեք էներգակիրների գները։ Դա այնքան պարզ է»,- ասել է Օրբանը ԵՄ առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի շրջանակներում, որը նվիրված է եղել Եվրոպական Միության մրցունակության բարձրացմանը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունը՝ Ուկրաինային արագացված կարգով Միության անդամ դարձնելու պլանները ի կատար ածելու համար միավորվել է ընդդեմ Հունգարիայի եւ վերջինիս բացահայտ պատերազմ է հայտարարել։
Մեկնաբանվում է Կիեւի եւ Բրյուսելի միջեւ համաձայնեցված հինգ կետերը։ Համաձայն այդ պլանի, հնարավոր է, որ Ուկարինան ԵՄ անդամ դառնա արդեն 2027 թվականին։ «Բրյուսելյան էլիտայի խոսափողն հանդիսացող Politico-ն հրապարակել է Բրյուսելի եւ Կիեւի վերջին ռազմական պլանը։ Այն հանդիսանում է բացահայտ պատերազմ ընդդեմ Հունգարիայի»,- սոցկայքի իր էջում գրել է Օրբանը։
Նա մանրամասնել է, որ Եվրամիության ղեկավորությունը արհամարհում է հունգարական ժողովրդի դիրքորոշումը եւ մտադիր է հասնել նրան, որ Հունգարիայում իշխանություն փոխվի։ Եվրամիությունը ուզում է, որ Հունգարիայում, ըստ Օրբանի, իշխանության գա ընդդիմությունը, քանի որ այդ դեպքում Բրյուսելի որոշումների նկատմամբ Բուդապեշտն այլեւս «վետո» չի դնի։ Հունգարիայի գործող վարչապետը նաեւ կոչ է արել այս տարվա ապրիլին կայանալիք ընտրություններում կասեցնել Բրյուսելի այդ պլանները։

Բաց մի թողեք
Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնnւթյան է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին. Մարիաննա Ղահրամանյան
Ընտրություններից առաջ եկեք մի քանի կարևոր քաղաքական հարցեր քննարկենք․ Տեսանյութ
Մի խորհրդանիշ, որը ես օգտագործել էի սեր արտահայտելու համար, օգտագործվում է քաղաքական նպատակներով