ՌԴ-ն շուրջ 20 տարում ավելի քան 30 մլրդ ռուբլի է ներդրել «Հայկական երկաթուղիներում»․ ՌԴ-ին փոխարինելու Հայաստանի ցանկությունը դիվանագիտական լեզվով ասած՝ «անմշակ է»․ ️ ️ Հայաստանի կարիքների համար անհրաժեշտ բոլոր բեռները տեղափոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից։
Հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Շոյգուն կասկածում է, թե այլ երկրներից որևէ ընկերություն կարող է Հայաստանում փոխարինել ռուսական ՀԿԵ-ին։
Նա հայտարարել է՝ Ռուսաստանը պատասխանատու կերպով կատարում է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն պայմանագրի դրույթները։
️Շոյգուի խոսքով՝ ՀՀ երկաթուղիները ՌԴ-ից այլ երկրի հանձնելու դեպքում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ակնկալում է, որ Հայաստանը որոշում կկայացնի երկրի երկաթուղիների վերաբերյալ՝ ելնելով բացառապես Հայաստանի քաղաքացիների շահերից։

Բաց մի թողեք
Հունգարիան և Սլովակիան դադարեցնում են դիզելային վառելիքի արտահանումը Ուկրաինա՝ նավթի տարանցման վեճի պատճառով
ԱՄՆ-Իրան. «առաջընթաց կա, փոխվստահությունն իսպառ բացակայում է»
Վաշինգտոնը հետաքրքրված է նաև Ռուսաստան – Իրան երկաթուղային կապով