19/02/2026

Միհրան Պողոսյանը պլանավորում է հայտարարել նոր ձևաչափով ընտրություններին մասնակցելու մասին

Mihran Poghosyan

Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ընտրություններին մասնակցել Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։

«Հրապարակի» աղբյուրի փոխանցմամբ, այդ մեծ կոնսոլիդացիայի մասին Միհրան Պողոսյանը պլանավորում է հայտարարել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փետրվարի 21-ին կայանալիք համագումարին։