Որքան մոտենում են ընտրությունները, այնքան մեծանում են ճնշումներն ընդդիմադիր շրջանակների եւ նրանց համակիրների նկատմամբ։
«Հրապարակ» թերթը գրում է. Բացառապես քրեական մեթոդներով իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարող իշխանությունները, որոշ տեղեկություններով, մտավախություններ ունեն, որ իշխանության մեջ գտնվողների մի մասն էլ է իրենց դեմ։
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը մարզպետների միջոցով որոշել է համայնքապետերի վախը բռնել: Նրանց նախազգուշացրել են՝ եթե համապետական ընտրություններին խաղեր տան ընդդիմադիր ուժերի համար, չեն ներվի:
Անգամ չեն սպասելու, որ ընտրություններն ավարտվեն` կպատժեն։ Ոչ իշխանական համայնքապետերից մեկը մեզ ասաց, որ դա չի նշանակում, թե իրենք վախեցել են այդ զգուշացումներից:
Նախ՝ անվտանգ աշխատելու բոլոր ձեւերը գիտեն եւ չեն պատրաստվում դավաճան իշխանության օգտին աշխատել ու ամեն ինչ անելու են իշխանափոխության համար։

Բաց մի թողեք
Կրկին վենդետա` նախկին սպանության հետքերով
Դիլիջանի նոր թունելի նախագիծը՝ Ավստրիայից, ֆինասավորումը՝ Ասիական բանկի կողմից
Նախկին պետի դեմ պահեստապետն է ցուցմունք տվել. Լուսանկար