«Պետական գերատեսչություններում չեն դադարում բողոքներն ու քննարկումները՝ կապված պարգեւավճարների տարեվերջյան սկանդալի հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. Ինչպես գրել էինք՝ պարգեւավճարների երկրորդ սերիան է սպասվում, քանի որ «պիլոտային ծրագիր» կոչված այս ապօրինի նորամուծության շրջանակներում դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաներին բաժանված միլիարդների հասնող պարգեւավճարները 2025-ի առաջին կիսամյակի համար են տրվել, իսկ երկրորդ կիսամյակի «փայլուն աշխատանքի» համար հասանելիք նույնքան շռայլ գումարները, ըստ ամենայնի, բաժանվելու են առաջիկայում։
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանրությունն է բզկտել` պառակտել, բաժանել նախկիններ-ներկաներ, նիկոլականներ-ընդդիմադիրներ, հայրենասերներ-անհայրենիքներ… ճամբարների, այլեւ պետական ապարատի աշխատողներին է իրար դեմ հանել:
Այժմ պետական բյուջեից սնվողների երկու բանակ է ձեւավորվել` անբացատրելի բարձր վարձատրություն ստացողների վերնախավ եւ ցածր վարձատրվողների ստորին խավ, որն ամբողջ ընթացիկ գործն անում է, բայց դրա դիմաց ղեկավարներից տասնապատիկ ցածր է ստանում»:

Բաց մի թողեք
Կրկին վենդետա` նախկին սպանության հետքերով
Դիլիջանի նոր թունելի նախագիծը՝ Ավստրիայից, ֆինասավորումը՝ Ասիական բանկի կողմից
Նախկին պետի դեմ պահեստապետն է ցուցմունք տվել. Լուսանկար