19/02/2026

Պետբյուջեից 520,7 մլն դրամ կհատկացվի ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին, ԲՀԿ-ին և «Հանրապետության»-ը

Kar Nikol

Կառավարությունը փետրվարի 19-ի նիստում ԱԺ 2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին 2026-ի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին որոշում է կայացրել։

Ըստ այդմ՝ 520,7 մլն դրամ գումար կհատկացվի ՔՊ-ին, «Հանրապետություն» կուսակցությանը, ԲՀԿ-ին և «Հայաստան» դաշինքին։

ՔՊ-ն կստանա 268,3 մլն դրամ, «Հայաստան» դաշինքը՝ 163,2 մլն դրամ, ԲՀԿ-ն՝ 50,4 մլն դրամ և «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38,7 մլն դրամ։