Պետական բյուջեից անցած տարեվերջին բաշխված միլիարդավոր դրամների պարգեւավճարները բաժանվել են խիստ անհամաչափ. գերատեսչությունների վերնախավը՝ վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, նրանց տեղակալներն ու վարչության պետերը, ստացել են հատկացվող ֆոնդի 80, իսկ շարքային քաղծառայողները՝ 20 տոկոսը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Պարգեւավճարներն իբրեւ թե տրամադրվում են կոնկրետ աշխատանքի դիմաց, ուստի այժմ կարեւորվել է, թե որ քաղծառայողին ինչքան գործ է մակագրվում, ինչքան հանձնարարություն է տրվում:
Գերատեսչություններից մեկից մեզ պատմեցին, որ սա փոխել է հիմնարկներում աշխատանքի բնույթը` վերադասը սկսել է գործեր չմակագրել, ոմանք էլեկտրոնային Մալբրի համակարգում օրերով հանձնարարականներ չեն ստանում։
Կամ մակագրում են իրենց սիրելի աշխատակիցներին, որպեսզի պարգեւավճարները բաշխելիս իրենք եւ իրենց յուրայինները փող ստանան:
Ամսվա վերջում Մալբրի համակարգում կատարողական է կազմվում, եւ տեսանելի է դառնում, թե ով քանի նամակի է պատասխանել, քանի հանձնարարություն է ավարտին հասցրել, եւ ըստ այդմ էլ բաժանվում է հավելավճարը՝ ինչ-որ գործակիցներից ելնելով։

Բաց մի թողեք
ՔՊ-ական պատգամավորն էլ է ամաչում, թե՞ պատահաբար է հավանել. Լուսանկար
Գյուղական ամբուլատորիաների միավորումը հետաձգվում է
Քանի՞ նման մտավորական ունենք, որ կկանգնի մարդկանց մեջտեղում ու առանց քաղաքական ամբիցիաների կկարողանա հարցեր լուծել