«Պատժամիջոցների տակ գտնվող և քայքայված տնտեսություն ունեցող Իրանը շարունակում է ներդրումներ անել հրթիռների արտադրության մեջ, ինչն իսկական սպառնալիք է ԱՄՆ-ի համար»:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Իրանը արդեն իսկ տիրապետում է զենքերի, որոնք հենց հիմա կարող են հասնել Եվրոպայի մեծ մասին։ Եվ այդ հեռահարությունները շարունակում են ամեն տարի աճել երկրաչափական պրոգրեսիայով, ինչն ինձ համար զարմանալի է։ Մի երկրի համար, որը գտնվում է պատժամիջոցների տակ, որի տնտեսությունը քայքայված է, իսկ ժողովուրդը տառապում է, նրանք ինչ-որ կերպ դեռ գումար են գտնում ամեն տարի ավելի ու ավելի մեծ հզորությամբ հրթիռների մեջ ներդրումներ անելու համար։ Սա լուրջ և անընդունելի սպառնալիք է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նա հավելել է, որ եթե Իրանին հետաքրքրում է խաղաղ միջուկային ծրագիրը, կարող է ունենալ վերգետնյա ռեակտորներ և վառելիք ներմուծել. «Բայց երբ ասում են՝ «մենք ուզում ենք հարստացնել», իսկ անցյալում դա հասցրել էին 20-60%-ի, ու միաժամանակ ստեղծում հեռահար հրթիռներ, դա արդեն չի հնչում որպես երկիր, որը հետաքրքրված չէ միջուկային զենք արտադրելով»:

Բաց մի թողեք
Ցանկանում են ավելի շատ փող հատկացնել Ուկրաինային, քան հատկացվել է մինչեւ հիմա եւ նույնիսկ ավելին, քան նախատեսված է եղել
Մտադիր էին սպանել նախագահին ու նրա ընտանիքի անդամներին․ Հնչեղ բացահայտում
Ուկրաինայի նախագահը բացահայտել էր, որ 2 տարի ապրել է բունկերում