Հունգարիան դեմ է հանդես գալու Եվրամիության ցանկացած նախագծի, որը ուղղված է լինելու Ուկրաինայում ռազմական հակամարտության շարունակմանը, այդ թվում նաեւ՝ եվրոպացի զինվորականներին այդ երկիր ուղարկելուն։
Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
Բրյուսելում՝ ԵՄ անդամ երկրների իր մյուս պաշտոնակիցների հետ միասին կոնֆերանսի մասնակցող Սիյարտոն ասել է, որ վերստին ի ցույց դրվեց Եվրամիության առաջնորդների «ռազմական ֆանատիզմը» կոնֆերանսի ընթացքում։
Այսօրվա նիստից կարելի է չորս եզրակացություն անել՝
1․ եվրոպացիները պատրաստվում են երկարատեւ պատերազմի
2. եվրոպացիները ցանկանում են որքան հնարավոր է արագ իրենց զորակազմերն ուղարկել Ուկրաինա
3․ եվրոպացիները ցանկանում են ավելի շատ փող հատկացնել Ուկրաինային, քան հատկացվել է մինչեւ հիմա եւ նույնիսկ ավելին, քան նախատեսված է եղել
4․ եվրոպացիները խոսում են Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության մասին որպես անխուսափելի մի բանի»,- արձանագրել է հունգարական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Այդ չորս կետերով էլ Բուդապեշտը պատասխանում է «ոչ»-ով։ «Մենք ամենօրյա ռեժիմով բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի Հունգարիան զերծ մնա պատերազմից»,- շեշտել է նախարար Սիյարտոն, նկատելով, որ հունգարական կառավարությունը չի ֆինանսավորելու Ուկրաինային եւ չի ուղարկելու այնտեղ իր զինվորներին։

Բաց մի թողեք
Վատիկանը Թրամփի քննադատությունը Հռոմի պապի հասցեին դիտարկել է անզորության նշան
Ինչո՞ւ են ամերիկյան նավերը Պարսից ծոցում, պետք է լքեն տարածաշրջանը
Բրիտանիան չի աջակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը. Սթարմեր