Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ Ուկրաինային ցուցաբերվող եւ ցուցաբերվելիք օգնության հարցով, այսպես կոչված, «պատրաստակամների կոալիցիայում» միասնականություն չկա։
Իր ելույթում Մակրոնը կոչ է արել կոալիցիայի անդամներին մի կողմ դնել իրենց առարկությունները կապված Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ, որպեսզի հնարավոր լինի պարզեցնել պլանավորվող գործողությունները։ «Չափազանց կարեւոր է, որ ամեն բան, որոնց մասին պայմանավորվել ենք, կյանքի կոչվեն ճիշտ ժամանակին, որպեսզի կարողանանք վստահություն ներշնչել»,- ասել է Մակրոնը։
Նա նաեւ ասել է, որ կարեւոր է համարում խաղաղ բանակցությունների շարունակումը, սակայն միաժամանակ նաեւ հայտարարել է, որ կասկածամտորեն է վերաբերվում արագ կերպով համաձայնագրի կնքման հեռանկարին։

Բաց մի թողեք
Ըստ Ալիևի, ի՞նչ է սպասվում «ադրբեջանական մշակութային ինքնավարություններին» Ռուսաստանում
Կրեմլի «միջուկային պատերազմի անոնսը». Ի՞նչ պատասխան ունի Դոնալդ Թրամփը
Ռուս առաջնորդը խաղադրույք է կատարում երկարատև խաղի վրա, ինչ են մտածում ԵՄ-ում