27/02/2026

EU – Armenia

Ես այդպիսի հարցերի չեմ կարող պատասխանել․ Պապոյանը՝ ի պատասխան Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին հարցին

«Ամոթ է, ես չէի սպասում, որ նման հարց կտաք ինձ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի պատասխան իրեն ուղղված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին հարցին:

«Հարգելի՛ գործընկերներ, ես այդպիսի հարցերի չեմ կարող պատասխանել:

Ի գիտություն ձեզ՝ ես էկոնոմիկայի նախարարն եմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալը, եթե անձնական հարցեր պետք է քննարկեք որևէ անձի վերաբերյալ, ես ավելի լավ է գնամ»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը հայտնել էր՝ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Նա նշել էր, որ այսօր լքում է կառավարական առանձնատունն ու տեղափոխվում է վարձով ապրելու: