27/02/2026

EU – Armenia

Գյումրիում գործող «Վիվա» սուպերմարկետից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 65-ամյա կնոջ մարմին

Փետրվարի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը Շչեդրինի փողոցի «Վիվա» սուպերմարկետից «Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել անձը չպարզված մոտ 60 տարեկան կնոջ դի։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, մեկնել է ոստիկանության խումբը:

Տեղում պարզվել է, որ անհայտ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 65-ամյա Լենա Չ․-ն է, որը նշված սուպերմարկետում հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։