Այսօր՝ մարտի 1-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում, ինչի հետևանաքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կնետրոն։Հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանները՝ Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Հաղթանակ թաղամասից, ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ի 1-ին փողոցից անհայտ անձի կողմից դանակի մի քանի հարվածներ ստանալու հետևանքով։
Դեպքի մասին քրեական ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վրաչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։ Գ․Շամշյանի տեղեկություններով վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Ավագ Գոգչյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի մասերում կտրած-ծակած վերքերով։

Բաց մի թողեք
«SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել է թվով 94 կրակված պարկուճներ. Լուսանկար
Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
Հերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության