Պարզվում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ 1 տարի առաջ ազատվեց պաշտոնից, պաշտոնավարման ընթացքում «օրինականացրել» է ծննդօգնության կաշառքը, ծննդկանների հարազատները բժշկին գումարի տեսքով «շնորհակալությունը» հայտնել են հիվանդանոցում տեղադրված տերմինալի միջոցով՝ նշելով ծնունդն ընդունող բժշկի անունը, այսինքն՝ փոխանցում են կատարել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Այս մասին տեղյակ են եղել առողջապահության նախկին եւ ներկայիս նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Այսօրվա տնօրենը՝ Նարեկ Զեյնալյանը, հավանաբար, որոշել է երեքին միասին «փուռը տալ»։
Ասացին, որ վերջին շաբաթներին հարկայինից զանգահարում են տարիներ առաջ ծննդաբերած կանանց եւ համագործակցություն առաջարկում, որ եթե մի քանի տվյալ լրացնեն, իրենց վճարած գումարները հետ կստանան, քանի որ դրանք չեն հասել բժշկին։
Թե ուր են գնացել այդ գումարները, եւ ինչպես են հիմա վերադարձնելու, պարզ չէ։
Հիվանդանոցից չկարողացանք մեկնաբանություն ստանալ, սակայն ասացին, որ խոսքը 6 տարի առաջվա դեպքերի մասին է։

Բաց մի թողեք
Համայնքապետը չի կատարում դատարանի որոշումը․ Լուսանկար
«Արեւմտյան Ադրբեջանի» վարչապետը լինելու համար են պայքարում. Անդրիաս Ղուկասյան
Ցեղասպանության թանգարանի եւ տնօրենի ճակատագիրը կվճռվի այսօր․ Լուսանկար