ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․
«Եթե Իրանը որևէ բան անի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, նրանք հարված կստանան Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ՔՍԱՆ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ, քան մինչ այժմ։
Բացի այդ, մենք կխոցենք հեշտությամբ ոչնչացվող թիրախները, որոնք գործնականում անհնար կդարձնեն Իրանի վերականգնումը որպես ազգ՝ Մահը, Կրակը և Ցասումը կտիրեն նրանց վրա։ Բայց ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դա տեղի չի ունենա։
Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նվերն է Չինաստանին և բոլոր այն երկրներին, որոնք ակտիվորեն օգտագործում են Հորմուզի նեղուցը։ Հուսով եմ, որ սա մի ժեստ է, որը շատ կգնահատվի։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»:

Բաց մի թողեք
Ինչպես են սմարթֆոնները կոտրել բրիտանական քաղաքականությունը։ Ինչո՞ւ են Մեծ Բրիտանիայի վարչապետները անընդհատ ընկնում
«Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ». Նեթանյահու
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ուղղությամբ հզոր հարվածների մասին. իրանական զորքերը բերվել են մարտական վիճակի