Մարտի 4-ին՝ ժամը 7։11-ի հատվածում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի պարեկային ծառայության հենակետ է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ ակումբից դուրս գալիս երկու անծանոթ անձինք կրակել են իր ուղղությամբ, ապա տաքսիով դիմել փախուստի։
Պարզվել է, որ նշված քաղաքացին Արմավիր քաղաքի 40-ամյա բնակիչ Զ. Հ.-ն է։ Վերջինս մարտի 4-ին՝ ժամը 7-ի սահմաններում, Իսակովի պողոտայի հասցեներից մեկում գործող բենզալցակայանի հարակից տարածքում վիճաբանել է երկու անձանց հետ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակից կրակել է նրա ուղղությամբ, ապա դիմել փախուստի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Զ. Հ.-ի ուղղությամբ կրակոց արձակած անձը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հաշվառված 29-ամյա Գ. Ա.-ն է։ Վերջինս նույն օրը, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից Կոտայքի մարզի Պտղնի համայնքի Երևան–Աբովյան խճուղու հասցեներից մեկից ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։

Բաց մի թողեք
Կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքեր
Ինչո՞ւ են Վլադիմիր Գասպարյանի որդուն դատում․ մանրամասներ
Ով էր դանակահարել ավտոբուսի վարորդին. նոր մանրամասներ. Տեսանյութ